
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Ռուսաստանից առայժմ որևէ զանգ չի եղել՝ կապված երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին նա ասել է «Дождь» հեռուստաալիքի եթերում։
«Այս պահի դրությամբ Ռուսաստանից ոչ ոք Ռոբերտ Քոչարյանի հարցով չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»,- նշել է Սիմոնյանը։
Իսկ լրագրողի հարցին, թե կարելի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում Պուտինի մարդ համարել, Սիմոնյանը պատասխանել է, որ «եթե նայեք Քոչարյանի և այն կուսակցության հռետորաբանությանը, որը նրանք ներկայացնում են, ապա շատ հաճախ, և հիմնականում, դրանք համընկնում են Մոսկվայից հնչող հռետորաբանության հետ»։