Հայաստանը ձգտում է անդամակցել Եվրամիությանը և շարունակում օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից առաջարկվող հնարավորությունները, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ապա ինչո՞ւ է օգտագործում Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները», – ասել է Վոլոդինը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։