
Ազգային ժողովն այսօր կքննարկի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է նախկին փաստաբան Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Անցած ուրբաթ իշխանությունը երկրորդ փորձից ընտրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրվել է Լիաննա Մանուկյանը, «Ուժեղ Հայաստան»-ը այս պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն նա տեղի ունեցած քվեարկության արդյունքներով չընտրվեց:
Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 10-ի նախագահներն արդեն ընտրվել են։
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
«Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածությունները: