Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը

Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը

Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։14-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել և ստացել է ոտքի կոտրվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին վնասել է ոտքը:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment