Սպայական պաշտոնում նշանակված զինծառայողների հիփոթեքային ծրագրի պայմանները կփոխվեն

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրում նախատեսվում է նոր հնարավորություն․ ՀՀ մարզերում ձեռք բերված բնակարանի վերանորոգման համար վարկային միջոցներից հնարավոր կլինի ուղղել մինչև 5 մլն դրամ։ Նախագծով նաև հստակեցվում են հիփոթեքային պայմանագրի կողմերը և վարկավորման ժամկետը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» 11.05.2026թ. ՀO-201-Ն oրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացումները ՀՀ կառավարության 2026թ. փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 24.06.2026թ. N 554–Ա որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքով նախատեսվել է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրում ներառել նաև վարկավորման գումարի ուղղումն այլ նպատակային ծախսերի (ձեռք բերված բնակարանի վերանորոգում) կատարմանը՝ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում: Այդ նպատակով՝ ՀՀ կառավարության 2026թ. փետրվարի 5-ի N 124-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման համապատասխան ծրագրում իրացվում է օրենսդրական պահանջը՝ ՀՀ մարզերում ձեռք բերված բնակարանի վերանորոգման համար նախատեսելով զինծառայողին հասանելի գումարի և ձեռք բերված բնակարանի արժեքի բացասական (եթե բնակարանի ձեռքբերման պայմանագրային արժեքն ավելի ցածր է) տարբերության գումարը, միաժամանակ սահմանելով, որ վերանորոգմանն ուղղված ծախսի՝ ծրագրի գործողության ներքո վարկավորվող չափն առավելագույնը կարող է կազմել 5 մլն դրամ: Նշված կարգավորման նպատակն է ապահովել հիփոթեքային վարկավորման գումարի հիմնական մասի ուղղումը զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերմանը: Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի և համապատասխան բանկային կառույցների հետ լրացուցիչ քննարկման արդյունքներով արձանագրվել է հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքմանը ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև վարկավորման ժամկետը գործող համանման հարաբերություններ կարգավորող ՀՀ կառավարության այլ որոշումներին (16.05.2024թ. N 710-Լ, 07.03.2007թ. N 384-Ն և 30.04.2026թ. N 605-Ն) համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որի արդյունքում առաջարկվում է կնքվող պայմանագրին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի մասնակցության դրույթը հանել, իսկ վարկային պայմանագրի գործողության ժամկետը 180 ամսվա փոխարեն սահմանել ոչ պակաս, քան 120 ամիս:

Կարգավորմաննպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն սահմանվում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման գումարը վարկավորման ծրագրում ներառելու հնարավորությունը, վերանորոգման ուղղությամբ ծրագրի (պետական աջակցության) ներքո վարկավորվող գումարի առավելագույն չափը, հստակեցվում է հիփոթեքային վարկավորման պայմանագրի կողմերի շրջանակը և հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետը:

Լրացուցիչ ֆինանսականմիջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:

Leave a Comment