Պարեկներն օգնել են երեխային | Radar Armenia

Պարեկներն օգնել են երեխային

Օգոստոսի 25-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Պարեկներն անմիջապես ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հասարակական կարգը պահպանելուց բացի, անհրաժեշտության դեպքում միշտ քաղաքացու կողքին են՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment