Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրել։
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն օգոստոսի 25-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Դատախազությունը հաղորդել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի։