23:45 24.08.2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնել են ծանրամարտի ֆեդերացիայից։ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում […] …
23:17 24.08.2026
ՀԱՊԿ-ից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիա․ ԱԺ-ում Փաշինյանի շեշտադրումները
Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրն այսօր վարչապետը ներկայացրել է Ազգային ժողովում։ ՀԱՊԿ, հայ-ռուսական հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց, սահմանազատում, նոր Սահմանադրություն, ԵՄ-ի հետ մերձեցում․ այս թեմաներն են եղել քննարկումների առանցքում, որոնք անցել են բավականին լարված։ Մանրամասները՝ ռեպորտաժում: …
23:08 24.08.2026
ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին «RIA Novosti»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանին վերաբերում են ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների […] …
22:31 24.08.2026
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին։ Անդրադարձ է եղել կառավարության 2026-2031 թվականների ծրագրի տնտեսական բաղադրիչներին, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին, ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած այն մտահոգություններին, որ Հայաստանին դեֆոլտ է սպառնում։ Տնտեսագետը նշել է, որ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում, դրա պատճառները չկան, նաև ավելացրել է, որ պետք է արագացնել տնտեսության […] …
22:11 24.08.2026
Թեհրանի նախազգուշացումը․ Հայաստանը՝ երկու տերության շահերի խաչմերուկում
Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը նոր փուլ է մտնում։ Պատժամիջոցների հետևանքները կարող են զգացվել նաև Իրանի սահմաններից դուրս՝ հատկապես այն երկրներում, որոնք տնտեսական և տարանցիկ կապեր ունեն Թեհրանի հետ։ Ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական դաշտում: Մանրամասները՝ ռեպորտաժում: …
21:37 24.08.2026
Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ
Հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։ Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից: Նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով […] …