Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին, որոնք հետևանք են, մասնավորապես, ինքնասպանության և սպանության։ «ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես։ Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար»։
Այս մասին ասել է Սուրեն Պապիկյանը: