Տեսանյութ․Սահմանադրության և օրենքի որ հոդվածն է իրավունք տալիս ձեզ, ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և կարևորագույն ինստիտուտների նկատմամբ

Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: «Սահմանադրության, Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ո՞ր օրենքն է ձեզ իրավունք տալիս համարակալել մեր պետությունները, խոսել ինչ-որ երրորդ հանրապետություն տապալելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, կամ իրականացնել … Read more

Տեսանյութ․Ալիևը մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ վտանգավոր է

«Ալիևը լրիվ ուրիշ բաներ է մեզ ասում, մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր մենք լսեցինք, որ Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ դա վտանգավոր է: Իսկ մենք իր ոճը գիտենք, սկզբից վտանգավոր է, հետո նախկիններն են որոշել, որ փակենք, չնայած՝ այսօր արդեն ասեց, որ նախկիններն են որոշել»: Այս մասին … Read more

Տեսանյութ․Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին, որոնք հետևանք են, մասնավորապես, ինքնասպանության և սպանության։  «ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես։ Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար»։ Այս մասին ասել է Սուրեն Պապիկյանը:

Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։ Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։ Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ … Read more

Տեսանյութ. Վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ավագանու նիստի ժամանակ

Այսօր՝ հունիսի 23-ին, ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը խոսեց Անդրանիկ Թևանյանի՝ պետական դավաճանության հոդվածի մասին: Լեզվակռիվը վերածվեց քաշքշոցի ու ծեծկռտուքի: Կանայք նույնպես անմասն չմնացին. ավագանու անդամ Անի Խաչատրյանը ջուրը շփեց, ավագանու մեկ այլ կին անդամ էլ ապտակեց: Թեժ կռվի ժամանակ նիստը վարող Փամբուխչյանը ընդմիջում հայտարարեց. ավագանին ծեծկռտուքը շարունակում է միջանցքում՝ քաղաքապետ … Read more

Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է

Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան»: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը: «Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, «Արմատ մեդիայի» հետ համատեղ պրոյեկտ էր, ուղիղ եթերով … Read more

Տեսանյութ․ Հատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին

Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության գումարը, չի վճարելու ջրի գումարը, դա վճարելու է աղքատության հաղթահարման հիմնադրամը, այս մասին հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերջին խոստումը։ Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ երաշխավորում է, բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք ներկայացրել են վերջին ամիսների ընթացքում։

Տեսանյութ.Մի վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին

Մի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների:  Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիմելով պետական աշխատողներին: «Տարբեր իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ պարտադրելով ընտրել Նիկոլ Փաշինյանին: Նրանք սպառնում են Ձեզ աշխատանքից հեռացնել, կամ խնդիրներ ստեղծել»:

Տեսանյութ Գնա ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերին

Մեր երկիրը վճռորոշ փուլի մեջ է, մենք պետք է կարողանանք շրջադարձ կատարենք այս անկումից: Գնա՛ ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերին: