Պատմական շրջափուլ. Սիրիան ողջունել է ԱՄՆ որոշումը — Հայաստանի Հանրային Ռադիո

Երկուշաբթի օրվանից Վաշինգտոնն այլեւս Սիրիայի իշխանություններին չի համարում ահաբեկչության հովանավոր։

Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին այս որոշումն անվանել է «պատմական շրջափուլ»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը դրանով գնահատել է Սիրիայի կառավարության քայլերը՝ միջազգային ահաբեկչությունից լիովին հեռանալու ուղղությամբ։

Դոնալդ Թրամփի վարչակազմը լավ հարաբերություններ է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ։ Վերջինս նախկին իսլամիստ զինյալ է, որը 2024 թվականի վերջին տապալել էր Բաշար Ասադի վարչակարգը։

Սիրիան ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից հանելու որոշումը կօգնի ներդրումներ ներգրավել պատերազմից հետո երկրի վերականգնման համար։

Տես նաեւ` ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից

Leave a Comment