Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի մարզումներից և պաշտոնական հանդիպումներից հեռացրել է 20-ամյա կիսապաշտպան Սեննի Մեյուլուին։
RMCsport պարբերականի հաղորդմամբ՝ իսպանացի մասնագետը խիստ դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից և համարում է, որ նա պատրաստ չէ նոր մրցաշրջանի մեկնարկին։
«Սա կարող է շատ անարդար թվալ, բայց իսկապես կան ֆուտբոլիստներ, որոնք դուրս կմնան թիմի հայտացուցակից։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ մենք պարտավոր ենք բարձրացնել մեր խաղամակարդակը»,- իր որոշումը պարզաբանել է Էնրիկեն։
Նախամրցաշրջանային հավաքի ընթացքում Մեյուլուն մասնակցել էր երեք հանդիպման, ինչպես նաև խաղադաշտ էր դուրս եկել Ֆրանսիայի Սուպերգավաթի՝ «Լանսի» դեմ եզրափակչում։ Այդ խաղում փարիզյան ակումբը սենսացիոն պարտություն էր կրել 0-1 հաշվով։