Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն գաղտնի գործողություն են իրականացրել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնում է Intelligence Online-ը։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի…
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն գաղտնի գործողություն են իրականացրել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնում է Intelligence Online-ը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետի ավարտից առաջ, որը լրացել է օգոստոսի 17-ին, Օմանը ոչ հրապարակային կերպով դիմել է արևմտյան դաշնակիցներին՝ խնդրելով օգնել Հորմուզի նեղուցում իր տարածքային ջրերը մաքրել Իրանի տեղադրած ստորջրյա ականներից։
Գաղտնի գործողությունն իրականացվել է օգոստոսի սկզբին՝ ֆրանսիացի, բրիտանացի և ամերիկացի մարտական ջրասուզակների մասնակցությամբ։ Ռիսկային առաքելության մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել։
Ըստ պարբերականի՝ Օմանը ձգտել է ապահովել իր տարածքային ջրերի անվտանգությունը մինչև Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում անորոշության նոր շրջանի մեկնարկը։ Ականներից մաքրված երթուղին Օմանին և ԱՄՆ-ին նաև լրացուցիչ հնարավորություններ է տալիս Իրանի հետ բանակցություններում։
Հրադադարի ժամկետի ավարտից հետո Թեհրանը կրկին հայտարարել է նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու պահանջի մասին, սակայն այն չի իրագործվել, քանի որ օմանական երթուղին կրկին մասամբ նավարկելի է դարձել։
Պարբերականը նաև հայտնում է, որ ֆրանսիական և բրիտանական կողմերը գործողությունն իրականացրել են Ելիսեյան պալատում Օմանի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում, որը նախատեսում է համագործակցություն Սուլթանության ինքնիշխան տարածքային ջրերում նավագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ։