ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից

ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։ Այս որոշմամբ չեղարկվում են Դամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները, ինչը երկրին հնարավորություն կտա ներգրավվել միջազգային առևտրում և օտարերկրյա ներդրումներ հայթայթել հետպատերազմյան տնտեսությունը վերականգնելու համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել է Սիրիայում ներկայումս իշխող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, իսկ Ֆինանսների նախարարությունը չեղարկել է դրա դեմ սահմանված սահմանափակումները։

Սիրիան ամերիկյան այս «սև ցուցակում» գտնվում էր դեռևս 1979 թվականից։ Ցուցակից հանելու գործընթացը նախագահ Դոնալդ Թրամփը նախաձեռնել էր դեռևս հուլիսին, որից հետո փաստաթուղթն անցել է ԱՄՆ Կոնգրեսում 45-օրյա պարտադիր վերանայման փուլը։

Ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցուցակում այժմ կա երեք երկիր՝ Իրանը, Հյուսիսային Կորեան և Կուբան։

Leave a Comment