Մարադոնայի «Աստծո ձեռքի» գոլի գնդակը վաճառվել է 2.5 մլն ֆունտով

Դիեգո Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի թիմի դարպասը խփած հանրահայտ «Աստծո ձեռքի» գոլի ժամանակ օգտագործված գնդակը աճուրդում վաճառվել է 2.5 մլն ֆունտով։

Մարադոնան այդ խաղում ձեռքով գնդակն ուղարկել էր Անգլիայի դարպասը, իսկ հանդիպումից հետո ասել էր, որ գոլը խփվել է «մի քիչ Մարադոնայի գլխով, մի քիչ՝ Աստծո ձեռքով»։ Նույն խաղում նա հեղինակել էր նաև հայտնի «դարի գոլը»՝ շրջանցելով Անգլիայի հինգ ֆուտբոլիստների։

Adidas Azteca գնդակը խաղից հետո վերցրել էր հանդիպման գլխավոր մրցավար Ալի Բին Նասերը և ավելի քան երեք տասնամյակ պահել իր մոտ։ 2022 թվականին այն վաճառվել էր 2.37 մլն դոլարով, և այժմ նոր սեփականատերը այն կրկին աճուրդի էր հանել։

Leave a Comment