Պետական և եկեղեցական հուշարձանների վերականգնման շինթույլտվության ձևը կհաստատվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման աշխատանքների համար կսահմանվի շինարարության թույլտվության ձև։ Նախագիծը մշակվել է օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու և հուշարձանների պահպանության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը իրավական առումով հստակեցնելու նպատակով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-237-Ն օրենքի 1-ին հոդվածի «է5» կետով և ՀՀ վարչապետի 2026 թվականի ապրիլի 10-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 303-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման, իրավական առումով որոշակիացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3ի ՀՕ237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «է5» կետի ընդունմամբ սահմանվել է, որ     հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի իրավասությունն է հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվության ձևը:

Ներկայումս գոյություն չունի հաստատված շինարարության թույլտվության ձև և լիազորված մարմինը հնարավորություն չունի Օրենքի 1-ին հոդվածի ժա1) կետի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվությունները» միջոցառումն իրականացնելու:

 Կարգավորման նպատակը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում կատարված փոփոխություններով լիազոր մարմնին վերապահված միջոցառման ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթությանգիտության մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներ:

 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը սահմանում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման քաղաքաշինական ծրարգրեր իրականացնող կապալառուներին շինարարության թույլտվություն տրամադրելու ձևը:

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվության ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի                    

    «2.7 Քաղաքաշինություն» բաժին

«շարունակել քաղաքաշինության գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը …..»։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվության ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

Leave a Comment