Դոմինիկ Բալարդը խփել է նոր մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը

Անգլիական «Բրիսթոլ Սիթիի» հարձակվող Դոմինիկ Բալարդը խփել է նոր մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը: «Բիրմինգհեմի» դեմ Անգլիայի Չեմփիոնշիփի երկրորդ տուրի խաղում 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, իսկ 20 րոպե անց անհավանական հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Ավելացված ժամանակում «Բիրմինգհեմին» հաջողվել է խուսափել պարտությունից՝ 2:2:

 

Leave a Comment