«Ջրային գեղեցկուհին»՝ արդեն քարտեզի վրա․ Վեդու ջրամբարը փոխում է ոռոգման տրամաբանությունը

Տարիներ շարունակ Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության գլխավոր խնդիրներից մեկը ոռոգման ջրի արդյունավետ կառավարումն էր։ Այդ խնդրի լուծման նպատակով Հայաստանում կառուցվել է վերջին տարիների խոշորագույն ջրային ենթակառուցվածքներից մեկը՝ Վեդու ջրամբարը։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս նախագիծը ոչ միայն կապահովի հազարավոր հեկտարների ոռոգումը, այլև կխնայի էներգիա, կբարձրացնի ջրօգտագործման արդյունավետությունն ու կնվազեցնի ոռոգման համակարգի ծախսերը։ «Ռադիոլուր»ի նկարահանող խումբն այցելել է Վեդու ջրամբար։

Leave a Comment