Ardshinbank-ը ցանկանում է գնել վրացական Tera Bank-ը

Ardshinbank-ը ցանկանում է գնել վրացական Tera Bank-ը

Վրաստանի Ազգային բանկը հաստատել է, որ հայկական Ardshinbank-ը հետաքրքրված է վրացական Tera Bank-ը գնելու գործարքով։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն:

Միևնույն ժամանակ, կարգավորող մարմնին դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել․ օրենսդրության համաձայն՝ առևտրային բանկի էական բաժնեմաս ձեռք բերելու համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը։

Tera Bank-ը Վրաստանի վեցերորդ խոշորագույն բանկն է՝ ակտիվների չափով։ Բանկի ակտիվները կազմում են 2,27 մլրդ լարի, իսկ վարկային պորտֆելը՝ 1,72 մլրդ լարի։ Ներկայում բանկը պատկանում է ԱՄԷ-ի թագավորական ընտանիքի անդամ, շեյխ Նահայան Մուբարակ Ալ Նահայանին։

Ardshinbank-ը վերահսկում է Հայաստանի բանկային շուկայի 20,6%-ը և երկրում առաջին տեղն է զբաղեցնում ակտիվների, ավանդների և կապիտալի ծավալով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment