Ցինցինատիի տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ավարտված «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է ֆրանսիացի Արթյուր Ֆիսը: Եզրափակչում աշխարհի 21-րդ ռակետը երեք սեթում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին՝ 6:3, 1:6, 6:0: Պայքարը տևել է 1 ժամ 28 րոպե։ Կանանց մրցաշարում հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը: Եզրափակիչում Գաուֆը 6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային: Մրցախաղը տևել է 1 ժամ 15 րոպե։ Ցինցինատիի տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է, իսկ կանանց մրցաշարինը՝ 7,4 միլիոն դոլար:

Leave a Comment