Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հաշվի առնելով հանրապետությունում բարձր ջերմաստիճանային պայմանները և դրանցով պայմանավորված հրդեհների առաջացման վտանգը, հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
«Հատկապես հանգստի և բնության գրկում գտնվելու ընթացքում՝
- չվառել խարույկներ չնախատեսված վայրերում,
- չթողնել ապակյա տարաներ և այլ դյուրավառ նյութեր,
- չնետել ծխախոտի մնացորդներ չոր բուսածածկույթի տարածքներում,
- խստորեն պահպանել հրդեհային անվտանգության սահմանված պահանջները։
Հիշեցնում ենք՝ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել հրդեհների տարածման, բնական էկոհամակարգերի վնասման և շրջակա միջավայրի վրա ծանր հետևանքների։
Հորդորում ենք քաղաքացիներին լինել առավել զգոն և պատասխանատու՝ հատկապես անտառային, խոտածածկ և բնության հատուկ պահպանվող տարածքներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ 2025 թվականի նոյեմբերին Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհից / ©Նարեկ Ալեքսանյան, «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter