Ռուբիոն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ուկրաինային անկախության 35-ամյակի կապակցությամբ և վստահեցրել։

Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։

Շնորհավորական ուղերձում դիվանագետը նշել է, որ այս օրը Վաշինգտոնը կրկին վերահաստատում է երկու երկրների միջև ամուր գործընկերությունը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և շարունակում է ջանքերը՝ աջակցելու ռուս-ուկրաինական պատերազմի բանակցային կարգավորմանը, որը կապահովի երկարատև և կայուն խաղաղություն», – հայտարարել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ այս Անկախության օրը ուկրաինացիները հարգում են իրենց երկրի պատմությունը և ցուցաբերում քաջություն, նորարարություն և դիմացկունություն։

Leave a Comment