
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին։
Խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը՝ Փաշինյանը կրկին նշել է, որ հանրաքվեն իմաստ ունի հիմա, երբ այս հարցի շուրջ քննարկումները հասել են հանգրվանային կետի, և կարող է մշակվել ճանապարհային քարտեզ։
«Այս հարցերին պատասխանելու համար Հայաստանը նախ պետք է ներկայացնի ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ։ Սա բարդ գործընթաց է, և մենք այս գործընթացը կսկսենք մոտ ապագայում՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որով պաշտոնապես կոչ են արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու ընտրության վերաբերյալ:
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։