Ռուսաստանը կարող է Թուրքիայից ստանալ բենզինի առաջին խմբաքանակը – armeniatoday.am

Ռուսաստանը կարող է Թուրքիայից ստանալ բենզինի առաջին խմբաքանակը, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով S&P Global Commodities at Sea (CAS)-ին։

Վերլուծաբանների կարծիքով, Wendrix տանկերը, որը բեռնվել է թուրքական Մերսին նավահանգստում, Ռուսաստան կժամանի հաջորդ շաբաթ։ CAS-ը նշում է, որ Մերսինը ներառված է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում, իսկ Wendrix-ը գտնվում է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Շվեյցարիայի պատժամիջոցների տակ։

S&P Global-ի տվյալներով՝ Wendrix-ով վառելիքի խմբաքանակը կլինի Թուրքիայից Ռուսաստան բենզինի առաջին գրանցված ծովային խմբաքանակը և հինգերորդը՝ ծովային ճանապարհով արտասահմանից ներմուծվածը։

Մայիսի վերջից ի վեր Ռուսաստանի մի քանի շրջաններում վառելիքի մատակարարման խափանումներ էին տեղի ունեցել։ Լրիվ կամ մասնակի սահմանափակումները ազդել են ավելի քան 80 շրջանների վրա, սակայն դրանցից մի քանիսի իշխանությունները հուլիսին սկսել են մեղմացնել դրանք։

Հունիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին մշակել ներքին վառելիքի շուկան կայունացնելու միջոցառումներ։ Միաժամանակ արգելվել է նաև ավիացիոն կերոսինի արտահանումը։ Հուլիսի սկզբին ռուսական նավթավերամշակման գործարաններին թույլատրվել է մինչև տարեվերջ վաճառել Եվրո-3 չափանիշներին համապատասխանող բենզին՝ վառելիքի մատակարարման հուսալիությունը բարելավելու համար: Մի քանի օր անց արգելվել էր դիզելային վառելիքի արտահանումը։

Leave a Comment