Օգոստոսի 31-ին կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։
Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Շուշիի հարուստ պատմությունը՝ հիմնվելով պատմական փաստերի, սկզբնաղբյուրների և գիտական ուսումնասիրությունների վրա։ Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանը, նրա բազմադարյա մշակութային ժառանգությանը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններին, 1992 թվականի ազատագրմանը։
Ֆիլմի հեղինակային և ստեղծագործական խումբը միավորել է պատմաբանների, հետազոտողների և կինոգործիչների փորձն ու գիտելիքը՝ հանդիսատեսին ներկայացնելու պատմական ճշգրտության վրա հիմնված ամբողջական և փաստարկված աշխատանք։
Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։
Առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 31- ին, ժամը` 19։00-ին, երկրորդ մասինը՝ սեպտեմբերի 1-ին, ժամը` 19։00-ին։ Հասցեն` ք. Երևան, Նարեկացի արվեստի միություն, Վարդանանց 16/1։ Մուտքն ազատ է։
