
Կիրակի՝ օգոստոսի 23-ին, ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքում գտնվող Mondelez International-ի գործարանին, որի հետևանքով վիրավորվել է հինգ աշխատակից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում:
Սումիի մարզի դատախազությունը հաստատել է զոհերի թիվը: «Այսօր Ռուսաստանը կրկին հարվածել է Սումիի մարզում գտնվող քաղաքացիական օբյեկտի, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Mondelez International բազմազգ կորպորացիային», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:
Սիբիհան նշել է, որ երկու ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է գործարանի տարածքը և վիրավորել մի քանի աշխատակիցների. «Բարեբախտաբար, զոհեր չկան»:
Mondelez International-ը շոկոլադ և թխվածքաբլիթներ է արտադրում Oreo, Milka, Toblerone, Barny և Tuc ապրանքանիշերի ներքո:
Ռուսական ուժերն այս տարի արդեն հարձակվել են Տրոստյանեցում գտնվող Mondelez-ի գործարանի վրա: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարանի վրա հարվածներ են գրանցվել փետրվար և հունիս ամիսներին: