Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը /նպատակը/.
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /այսուհետ՝ Տեսչական մարմին)/ բնականոն գործունեությունը չխաթարելու և պատշաճ կերպով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերելակ:
Հարկ է նշել, որ ներկայումս շահագործվող վերելակի աշխատանքը պարբերաբար խաթարվում է, որը վտանգ է հանդիսանում աշխատակիցների կյանքի և առողջության համար։ Այն իր տեղադրման օրվանից ի վեր չի փոխարինվել, տարիների ընթացքում Տեսչական մարմնի «1213. Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի «11007. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4252 «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված միջոցներով նորոգվել է և մասամբ փոխարինվել են որոշ կարևոր մասեր, սակայն դրանից վերելակի աշխատանքը չի բարելավվել։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» որոշման նախագծով /այսուհետ՝ Նախագիծ/ առաջարկվում է 1213 «Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի 31001 «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմամբ նախատեսել 8,442․0 հազ․ դրամ գումար։ Նշենք, որ 2025 թվականին` 2026 թվականի բյուջետային հայտի կազմման փուլում Տեսչական մարմնի 2026 թվականի հաստատված բյուջեով նշված միջոցառմամբ և համապատասխան տնտեսագիտական դասակարգման հոդվածով ծախսեր չեն նախատեսվել, ուստի առաջացել է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն։
Կարգավորման նպատակը և բնույթը, առջարվող լուծումը.
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2026 թվականի հունիսի 26-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը չխաթարելու և պատշաճ կերպով իրականացնելու համար վերելակ ձեռք բերելուն համաձայնություն տալու մասին» N 7-Լ որոշումը և այն հանգամանքը, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով հայտարարված մրցույթի արդյունքում արդեն իսկ կնքվել է «ՎԱ-ՍԱՏՄ-ԳՀԱՊՁԲ-26/28-1» ծածկագրով պայմանագիր՝ 8,442․0 հազ․ դրամ ընդհանուր գնով, Նախագծով առաջարկվում է 1213 «Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի 31001 «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմամբ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով նախատեսել 8,442․0 հազ․ դրամ գումար, այն հատկացնելու դեպքում՝ համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման արդյունքում կկնքվի համաձայնագիր՝ անհրաժեշտ ձեռքբերումն իրականացնելու համար։ Ըստ այդմ առաջարկում ենք վերաբաշխել /նվազեցնել/ նույն ծրագրի 11016 «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի տեղափոխման և ոչնչացման ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4241 «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով տարեկան նախատեսված 29,000․0 հազ․ դրամ գումարից ինն ամսվա և տարեկան ցուցանիշները համապատասխանաբար 8,442․0 հազ․ դրամով և նույն չափով ավելացնել նշված ծրագրի 31001 «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի ցուցանիշները։ Հայտնում ենք, որ նվազեցվող հոդվածով պայմանագրային պարտավորությունները կազմում են 14,000․0 հազ․ դրամ, իսկ 15,000․0 հազ․ դրամը ազատ մնացորդ է։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նվազեցվող տնտեսագիտական դասակարգման հոդվածով 29.07.2026թ. դրությամբ ինն ամսվա 20,300․0 հազ․ դրամ հատկացված միջոցների մնացորդը կազմում է 19,492․95 հազ․ դրամ /տարեկան մնացորդը կազմում է 28,192․95 հազ․ դրամ/: Առկա շեղումը պայմանավորված է փաստացի կատարված կենդանական ծագման հումքի ոչնչացման դեպքերի՝ նախատեսվածից քիչ լինելով և դրանց դիմաց կատարած վճարումներով։
Միաժամանակ, վերաբաշխման արդյունքում նվազեցվող միջոցառման գծով 2026 թվականի ընթացքում լրացուցիչ ֆինանսավորման կամ վերաբաշխված միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա։
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ և իրականացմամբ կտեղադրվի նոր վերելակ, որը կունենա ներկայացուցչական պատշաճ տեսք և կնպաստի շենքում տեղակայված Սննդամթերքի անվտանգության և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների հեղինակության բարձրացմանը։ Արդյունքում կապահովվի անվտանգություն, հուսալիություն, էներգախնայողություն և սպասարկման արագություն։ Այն էապես կբարելավի շենքի մատչելիությունը աշխատակիցների, ինչպես նաև քաղաքացիների /հատկապես տարեցների և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց/ համար։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Վարչապետի աշխատակազմ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բնականոն գործունեությնը չի խաթարվի և կիրականացվի պատշաճ կերպով։
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից /միջոցառման իրականացման հիմքեր՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր»/։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկան: