Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։Նախագծի նպատակը ՀՀ ազգային ժողովի կողմից 2026 թվականի մայիսի 6-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-234-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարված որոշ փոփոխությունների կիրարկումն ապահովելն է
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը․
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված է ՀՀ ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտը, որի համար անցումային դրույթներով սսահմանված են հստակ ժամկետներ։ Մասնավորապես, Օրենքի 12-րդ հոդվածով անցումային անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի համար՝ 2027 թվականի հունվարի 1-ը։
Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման գործընթացի վերլուծությունը ցույց տվեց, որ անհատական լիցենզավորման գործընթացի, այդ թվում՝ առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտություններով քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման համար Օրենքով սահմանված ժամկետը բավարար չէ, և այն անհրաժեշտ է վերանայել։ Մասնավորապես, քննությունը նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակի օգնությամբ, որին անցնելու համար որոշակի ժամանակահատված է պահանջվում։
Այս համատեքստում, անհրաժեշտ է վերանայել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-167-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով Այսուհետ՝ Նախագիծ առաջարկվում է անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել՝ 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2027 թվականի հուլիսի 1-ը։ Բացի այդ, Նախագծով առաջարկվում է անհատական լիցենզիա ձեռք բերելու համար կենտրոնացված քննության մասնակցության հայտերի ներկայացման ժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կենտրոնացված քննության անցկացումն իրականացնել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
Ընդ որում, սույն փոփոխության արդյունքում, կփոխվի նաև ավագ բուժաշխատողների գործող ՇՄԶ հավաստագրերի ժամկետը՝ այն երկարաձգելով մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է օրեսդրությամբ նախատեսված ժամկետների փոփոխություն, որի արդյունքում ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու համար որպես վերջնաժամկետ սահմանվել է 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ կենտրոնացված քննության հայտերի ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հունվարի 1-ը։
- Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի Առողջապահության նախարարություն բաժնի 23․2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 174-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված 2․5․2․ Առողջապահության մարդկային ներուժի որակյալ համակարգի ձևավորում և կառավարում բաժնի 1-ից կետի կատարումից։