ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։
«Կան հարցեր, որոնց առնչությամբ մենք կարող ենք պատժամիջոցներ սահմանել։ Մենք հնարավորություն ունենք շատ խիստ պատժամիջոցներ սահմանելու։ Տեսնենք, թե ինչ կլինի»,– ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին։