ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «ամենաջախջախիչ տնտեսական գործողության մասին»։
«Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում։
Ցանկացած երկիր, որ թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին Իրանին տրամադրել որևէ աջակցություն, ինքը կբախվի տնտեսական հետևանքների»,- գրել է նա Truth սոցցանցում։
