Գազայի 3 երեխա բուժում կստանա Հայաստանում․ կառավարությունը կհատկացնի 16.7 մլն դրամ

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպման համար կառավարությունը նախատեսում է պահուստային ֆոնդից հատկացնել 16.7 մլն դրամ։ Երեխաներից երկուսի բուժումը նախատեսվում է իրականացնել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, իսկ մեկինը՝ «Արաբկիր» ԲԿ-ում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում բուժման նպատակով կատարված փաստացի ծախսերի փոխհատուցման ապահովմամբ:

Նախագծի շրջանակներում առաջարկվում է 16,7 մլն դրամի չափով հատկացնել Առողջապահության նախարարությանը փաստացի կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով, նախատեսվում է հատկացումները կատարել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով․

(հղում`https://www.facebook.com/story.php?story_fbid=1330192155809040&id=100064548046148&mibextid=wwXIfr&rdid=7erBAA6XNRhdhyxM#):

Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելու պայմանին:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակով Պաղեստինի Պետության իրավասու մարմիններին է փոխանցել պացիենտներին ուղղված պաշտոնական հրավեր-նամակը, որով հավաստվում է, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում կապահովվեն անհրաժեշտ բուժօգնությամբ, իսկ ուղեկցող անձանց կացության ծախսերը կհոգան բուժման ողջ ընթացքում:

Պացիենտներին և նրանց ուղեկցողներին անձնագրերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱԳՆ միջոցով համապատասխան գրություն է հղել Պաղեստինի Պետության պատկան մարմիններին՝ հայցելով երեխաներին և նրանց ուղեկցող անձանց տրամադրել անձնագրեր՝ բժշկական տարհանումը պատշաճ կերպով իրականացնելու, Հայաստանի Հանրապետություն մուտքն ու համապատասխան ժամանակահատվածում նրանց կացությունն ապահովելու համար:

Գազայի հատվածից պացիենտների տարհանմամբ զբաղվող միջազգային գործընկերների փոխանցմամբ՝ ներկա պահին գործում է տարհանման երկու երթուղի (միջանցք).

Դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով (տարհանումներն իրականացվում են կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին):

Դեպի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն՝ Իսրայելի և Հորդանանի սահմանին տեղակայված «Ալենբի» կամուրջ-անցակետով (տարհանումներն իրականացվում են յուրաքանչյուր երկուշաբթի):

Պացիենտների և նրանց ուղեկցող անձանց բժշկական տարհանումը հնարավոր կլինի իրականացնել Իսրայելի Պետության և Պաղեստինի Պետության պատասխանատու գերատեսչությունների կողմից ձևավորված հանձնաժողովի վերջնական համաձայնության (թույլտվության) առկայության դեպքում:

Հաշվի առնելով Եգիպտոսով փոխադրման պարագայում Իսրայելի Պետության և Պաղեստինի Պետության կողմից պացիենտների և նրանց ուղեկցողների փաստաթղթերի ուսումնասիրման երկարատև ու բարդ ընթացակարգը, այդ թվում նաև` տեղափոխման մերժման առավել մեծ հավանականությունը, ինչպես նաև բժշկական տարհանման լոգիստիկ հարմարավետությունը՝ նախընտրելի է փոխադրման Հորդանանի տարբերակը:

Պացիենտների և ուղեկցողների (ընդհանուր՝ 6 անձ) փոխադրման երթուղին նախատեսվում է կազմակերպել հետևյալ սխեմայով. ցամաքային տրանսպորտով (միկրոավտոբուս) «Ալենբի» անցակետից դեպի Ամմանի միջազգային օդանավակայան, այնուհետև՝ Ամմանից Երևան՝ օդային տրանսպորտով: Չվերթների ժամերից կախված` հնարավոր է առաջանա կարիք` ապահովելու 1 օրվա գիշերակաց Ամմանում: Քանի որ պացիենտների առողջական վիճակը թույլ է տալիս տեղափոխումն իրականացնել առանց հատուկ սանիտարական ավիացիայի ներգրավման (սանավիացիայով փոխադրման արժեքը տատանվում է 120,000-150,000 եվրոյի սահմաններում), տարհանումը նախատեսվում է իրականացնել համակցված եղանակով՝ մասամբ ցամաքային ճանապարհով և մասամբ՝ Ամման–Երևան կանոնավոր (ռեգուլյար) չվերթով։

Հաշվի առնելով պացիենտ հանդիսացող երեխաների տարիքային և առողջական վիճակով պայմանավորված խոցելիությունը (չնայած ներկա պահին նրանց վիճակը գնահատվում է բավարար և փոխադրելի), ինչպես նաև հաշվի առնելով նմանատիպ տարհանումներ իրականացրած այլ երկրների փորձը և «Ալենբի» անցակետից դեպի Ամմանի միջազգային օդանավակայան ցամաքային ճանապարհը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Ալենբի» անցակետ ուղարկել բժշկական առաքելություն՝ առողջապահության մեկ կազմակերպչի և մեկ բժշկի կազմով:

Առողջական խնդիրներ ունեցող 3 երեխաների բուժօգնության կազմակերպման նախնական ծախսերն ըստ կլինիկական տվյալների`

Պացիենտների բուժումը կոնկրետ «Արաբկիր» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոններում կազմակերպելու հանգամանքին, ապա այն  պայմանավորված է նրանով, որ ընտրված պացիենտների ախտորոշումներին համապատասխան` հիվանդությունների շարունակական (դիսպանսեր) հսկողությունը ՀՀ-ում իրականացվում է հիշյալ երկու ԲԿ-ներում, մասնավորապես`

Պացիենտ 1.ախտորոշումը` առաջնային հիպերօքսալուրիա, ենթարկվել է լյարդի և երիկամի փոխպատվաստման։ Խորհուրդ է տրվել որոշել տակրոլիմուսի մակարդակը արյան մեջ և երիկամի բիոպսիա: Հետազոտության, երիկամի բիոպսիան, ինչպես նաև փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողությունը ներկա պահին հնարավոր է իրականացնել միայն «Արաբկիր» ԲԿ-ում:

Պացիենտ 2 և 3. երկու երեխաներն էլ ունեն սրտի բնածին արատ, որոնց վիրահատական միջամտությունները հնարավոր է իրականացնել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում:

«Արաբկիր» ԲԿ-ն հանդիսանում է երկրի խոշորագույն բազմապրոֆիլ մանկական բժշկական կենտրոններից մեկը, որտեղ գործում են եզակի մանկական ծառայություններ (օրինակ՝ մանկական նեֆրոլոգիա, մանկական վիրաբուժություն, նյարդաբանություն, հետազոտական լաբորատորիաներ և այլն):

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն Հայաստանում և տարածաշրջանում առաջատարն է մանկական սրտաբանության և մանկական սրտային վիրաբուժության ոլորտում:

  • 1. Leyan Khalid Ismael Barhoom Առաջնային հիպերօքսալուրիա, ենթարկվել է լյարդի և երիկամի փոխպատվաստման (Primary hyperoxalosis, liver and Kidney transplantation / Mute Ptient)։ Առկա է խոսքի զարգացման բացակայություն: Ցուցված է արյան մեջ տակրոլիմուսի մակարդակի որոշում և երիկամի բիոպսիա: Բուժծառայությունը նախատեսվում է իրականացնել «Արաբկիր» ԲՀ-ում: Բուժման գինը՝ 1.000.000
    2. Պացիենտը՝ Assef Arafat Abdelhadi Al-Arja
  • VSDS multiple muscular PDA
  • Պացիենտն ունի բավարար կլինիկական տվյալներ, ցուցված է վիրահատական կամ ինտերվենցիոն միջամտություն «Նորք-Մարաշ» ԲԿ-ում:
  • Բուժման գինը՝ 3.500.000
    3. Պացիենտ Hour Waleed Hani Shatta
  • TOF, RT arch
  • Պացիենտն ունի բավարար կլինիկական տվյալներ և ցուցված է վիրահատական կամ ինտերվենցիոն միջամտություն «Նորք-Մարաշ» ԲԿ-ում:
  • Բուժման գինը՝ 8.000.000
    ԸՆԴԱՄԵՆԸ՝ 12.500.000 

Նշված գումարները նախնական են և հաշվարկված են պետական պատվերի  շրջանակներում գործող սակագներով։

Նախագծով նախատեսվում է հատկացնել 16,741.2 հազ. դրամ գումար միջոցառման իրականացման համար, մասնավորապես`

Բժշկական օգնության ապահովում թվով 3 պացինտի համար` 12,500,000 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով այն, որ թվով 3 պացիենտների ախտորոշումը տրվել է վերջիններիս բնակության վայրում, ուստի հնարավոր չէ հստակ գնահատական տալ թե, որքան կկազմի վերջիններիս բուժումը ՀՀ-ում, ուստի հաշվարկները նախնական են, իսկ վճարում կատարվելու է ըստ փաստացի կատարված բուժման, այսպիսով հատկացված գումարի այն մասը, որ չի ծախսվի կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Փոխադրման ծախսեր(ավիատոմս, տրանսպորտային միջոց, գիշերակաց)` 2,950,960 ՀՀ դրամ

Միկրոավտոբուսի վարձակալություն (8 անձի համար, Ամման–«Ալենբի» անցակետ – Ամման)՝ 250,000 ՀՀ դրամ, նշված ծախսը հնարավոր է նաև իրականացվի Հորդանանի Կարմիր մահիկի միջոցով,

Ավիատոմսեր (Ամման–Երևան-Ամման՝ 6*200,000=1,200,000)*2=2,400,000  ՀՀ դրամ (ավիատոմսերի արժեքը հաշվարկված է հուլիս ամսվա վերջին նախատեսվող կանոնավոր չվերթի սակագներով):

1 օրվա գիշերակաց 6 անձի համար` 6*50,160=300,960 ՀՀ դրամ

Բժշկական առաքելության մեկնող անձանց ծախսեր՝ 2 անձ   

Ավիատոմսեր – (Երևան–Ամման–Երևան)՝ (2*200,000 = 400,000)*2 = 800,000 ՀՀ դրամ

Գործուղման ծախսեր – 1 անձի համար 2 օրվա օրապահիկ` 69,920 ՀՀ դրամ, 1 օրվա գիշերակաց` 50,160 ՀՀ դրամ (69,920+50,160=120,080)*2=240,160 ՀՀ դրամ,

(Փոխարժեքը գործուղման ծախսերի համար հաշվարկվել է 380 դրամ 1 ԱՄՆ դոլարի համար):

Ինչպես նաև այլ չնախատեսված ծախսեր՝ 250,000ՀՀ դրամ։

Վճարումները կատարվելու են փաստացի կատարված ծախսերի օրվա փոխարժեքով, չծախսված միջոցները կվերադրաձվեն ՀՀ պետական բյուջե:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների և ֆինանսատնտեսագիտական վարչությունների կողմից։

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններիմասին.

Նախատեսվում է հատկացումները կատարել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 16,741.2 հազար դրամ:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ:

Կապը  ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.5 Առողջապահություն» մասի դրույթներից, մասնավորապես՝ 9-րդ ենթակետից․ «Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու hանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին, մասնավորապես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող երևույթներին պատրաստվածության և արագ արձագանքման, միջգերատեսչական և միջոլորտային համագործակցության ապահովմանը»:

Leave a Comment