Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով։ Հոկտեմբերի 9–11-ը Երևանը կրկին կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների։
Նորաձևությունը Երևանի սրտում՝ երեք օր շարունակ, ստեղծարարության և միջազգային համագործակցության մթնոլորտում։
Ի՞նչ սպասել YFW 2026-ից
• 20+ ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ ու միջազգային դիզայներների մասնակցությամբ
• Fashion Scout Armenia մրցույթ` երիտասարդ դիզայներների բացահայտում
• Showroom՝ 30+ հագուստի, աքսեսուարների, զարդերի բրենդերի մասնակցությամբ
• 9+ Պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ
• Միջազգային հյուրեր, մեդիա ներկայացուցիչներ և ինֆլուենսերներ
• B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր
Երևան, Տերյան 91 և այլ հարթակներ
Հոկտեմբերի 9–11, 2026
Ամբողջական ծրագիրը՝ շուտով։
