Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։