
«Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, քանի՞ հազար դրամի թոշակ էր թողել թոշակառուներին. 16 հազար դրամ: Դուք 16 հազար դրամ թոշակ տվող կուսակցություն եք»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով. «Պարբերաբար էստեղից խոսվում է թոշակները բարձրացնելու բացասական կոնտեքստի մասին, թե բա՝ այն իր մեջ պարունակում էր սոցիալական կաշառքի որոշակի դրվագներ, ինչ պարտադիր էր բարձրացնել, և այլն, և այլն…. Սիրելի՛ թոշակառուներ, հանկարծ չմտածեք, էլի բարձրացնելու ենք ձեր թոշակները՝ ինչպես խոստացել ենք նախընտրական շրջանում»: