
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել Եվգենի Խմարային պաշտպանության նախարարի և Անդրեյ Սիբիհային արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկներ, հաղորդում են ՌԲԿ-Ուկրաինան և «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով մի քանի պատգամավորների։
Ըստ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի՝ նախարարների թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա վաղը (չորեքշաբթի, օգոստոսի 19-ին)։
Սիբիհան և Խմարան ներկայում իրենց համապատասխան գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարներն են։
Խմարան պաշտպանության նախարարի պաշտոնակատար է դարձել հուլիսի 20-ին, այն բանից հետո, երբ Զելենսկին պաշտոնանկ արեց իր նախորդին՝ Միխայիլ Ֆեդորովին։ Ֆեդորովի հրաժարականը բողոքի ցույցեր է առաջացրել Ուկրաինայում։