Դպրոցականները այս տարի երկշաբաթյա աշնանային արձակուրդ կունենան

Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Leave a Comment