
Աֆղանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քաբուլի արևմտյան մասում գտնվող մասնավոր դպրոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, հնարավոր է, մի քանի աշակերտ վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող Դաշտ-ե-Բարչի շրջանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշակերտները դուրս էին գալիս դպրոցի շենքից։
Տեղական աղբյուրները հայտնում են աշակերտների շրջանում մի քանի զոհերի մասին։ Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ։
Պայթյունի պատճառը նույնպես անհայտ է մնում։ Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։
Հարկ է նշել, որ Դաշտ-ե-Բարչին համարվում է այն շրջանը, որտեղ մեծ քանակությամբ բնակվում են Հազարա՝ շիա փոքրամասնություն»։