Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Սերյոժա Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։
Համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և ղեկավարվելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով։