Օգոստոսի 5-ին 4000 կգ կշռող «Falcon 9» հրթիռի աստիճանը բախվել է Լուսնին՝ առաջացնելով փոշու հսկայական ամպ, որը տեսանելի է եղել Երկրից։ Տիեզերական դարաշրջանի սկզբից ի վեր Լուսնի վրա դիտավորյալ թողնվել կամ բախվել է Երկրից բերված մոտ 200 տոննա նյութ։ Դրանց թվում են «Ապոլոն» առաքելությունների մոդուլները, խորհրդային «Լունախոդ» ռովերները և չինական «Յուտու» ռոբոտները, սակայն Լուսնի վրա հայտնվել են նաև հրթիռների աստիճաններ։
Մասնագետները զգուշացնում են, որ Լուսնի ուսումնասիրության ակտիվացման պայմաններում նման դեպքերը կարող են հաճախանալ։ Խնդիրն այն է, որ Լուսնի շուրջ գործունեությունը կարգավորող միջազգային հստակ կանոններ, այդ թվում՝ տիեզերական աղբի կառավարման համակարգ, դեռ չկան։
Մյուս վտանգը լուսնային փոշին է։ Մասնագետների կարծիքով՝ «Falcon 9»-ի վերջին բախումը նախազգուշացում է, որ նախքան Լուսնի վրա ակտիվության կտրուկ աճը անհրաժեշտ է սահմանել միջազգային կանոններ՝ լուսնային միջավայրը պաշտպանելու համար։
