Հայաստանի հավաքականի ևս 3 բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակիչ

Հայաստանի հավաքականի ևս 3 բռմցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Սամվել Սիրամարգյանը պարտության է մատնել ռումինացի Գեորգի Սեբաստիանին։ Սիրամարգյանը մրցակցին երեք անգամ նոկդաունի է ենթարկել։

Վահրամ Դովլաթբեկյանը ռևանշի է հասել իսպանացի մրցակցի նկատմամբ, որին ամիսներ առաջ զիջել էր Վրաստանում։ Վստահ հաղթանակ է տարել նաև Սուրեն Կատվալյանը։ Նա պարտության է մատնել մոլդովացի մրցակցին։

Leave a Comment