Նեթանյահուն և Խաղաղության խորհուրդը քննարկել են Գազայի հարցը

Նեթանյահուն և Խաղաղության խորհուրդը քննարկել են Գազայի հարցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները քննարկել են Գազայի հետ կապված մի շարք կարևոր հարցեր։

Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է «խորը և կառուցողական քննարկումների» մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել երկու աշխատանքային խումբ։

Առաջին խումբը կզբաղվի Գազայի զինաթափման և ապառազմականացման հարցերով։ Իսրայելը և Խաղաղության խորհուրդը, ըստ վարչապետի գրասենյակի, նպատակ ունեն այդ գործընթացը հնարավորինս արագ ավարտել՝ մինչև Գազայի վերակառուցման աշխատանքների մեկնարկը։

Երկրորդ աշխատանքային խումբը կզբաղվի Գազայի բնակչության համար սանիտարական պայմանների, մաքուր ջրի և հանրային առողջապահության հետ կապված խնդիրներով։ Նշվում է, որ այդ հարցերն անմիջական ազդեցություն ունեն նաև Իսրայելի բնակչության վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment