Կսահմանվի էլեկտրոնային առևտրի հարթակների կողմից հարկային մարմնին տվյալների ներկայացման կարգը

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանվի էլեկտրոնային առևտրի հարթակների կողմից հարկային մարմնին տեղեկատվություն ներկայացնելու նոր կարգ։ Հարթակների շահագործողները յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը, էլեկտրոնային եղանակով տվյալներ կներկայացնեն արտահանված և ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների, դրանց վերադարձի կամ ապրանքից հրաժարվելու դեպքերի վերաբերյալ։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). 

Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 761-ին հոդվածի 1-ին մասերի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակի, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության կարգի սահմանումն է։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակըև առկա խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-83-Ն օրենքով կատարված փոփոխությամբ օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարման գործարքների մասով ԱԱՀի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբԱռևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ներկայացվող տեղեկատվության շրջանակըտեղեկատվության հասանելիության և ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Օրենսգրքի 76․1-ին հոդվածով սահմանվել է, որ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ամսվա համարբայց ոչ ուշ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԵՏՄ անդամ այլ պետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ֆիզիկական անձ) ապրանքների մատակարարմանինչպես նաև այդ ապրանքների վերադարձի կամ վճարված ապրանքներից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հրաժարվելու դեպքերի վերաբերյալ: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը և ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ներկայացվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության կարգը։

 Առկա խնդիրների առաջարկվող լուծումներըՆախագծով առաջարկվում է սահմանել օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության կարգը։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ․

– առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանված ԵՏՄ անդամ այլ պետությունում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնելու տեղեկատվություն՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի, առևտրի էլեկտրոնային հարթակի, տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)՝ առկայության դեպքում, համարի ու ամսաթվի, ապրանք մատակարարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, վաճառված ապրանքի, ինչպես նաև վերադարձված ապրանքի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու վերաբերյալ,

– առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ հարկային մարմնի սահմանած ծրագրային ձևաչափին համապատասխան։ Ընդ որում, տեղեկատվության ներկայացման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրային ձևաչափը հրապարակվելու է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում,

– առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու յուրաքանչյուր ամսվա համար՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը,

– առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ներկայացնում է ճշտված տեղեկատվություն,

– հարկային մարմինը, առևտրի էլեկտրոնային հարթակների կողմից յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մասով ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում՝ ճշտված) ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովելու է ներկայացված տեղեկատվության հասանելիությունը՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ տվյալ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով,

– որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից:

 Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակի, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության կարգի սահմանումն է։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «1. Էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացում» նպատակի 1.8 Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում» և «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառումների հետ:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 761-ին հոդվածի 1-ին մասերի կիրարկման նպատակով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակի, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության կարգի սահմանումն է։

Leave a Comment