ԱՄՆ-ի հետ 60-օրյա բանակցային ժամկետն այլևս ուժի մեջ չէ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ 60-օրյա բանակցային ժամկետն այլևս արդիական չէ։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային պարզաբանել է, որ Թեհրանը «չի մշակում իր քաղաքականությունը ճնշումների կամ արհեստական վերջնաժամկետների ներքո»։ Ըստ իրանական կողմի՝ 60-օրյա ժամկետի ձախողման գլխավոր պատճառը Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումներն են:

Իսմայիլ Բաղային նշել է, որ հուշագրի տեքստում «60-օրյա վերջնաժամկետի» մասին կետ ընդհանրապես չի եղել, այլ պարզապես սահմանված է եղել ժամանակահատված բանակցությունների համար։ Քանի որ ԱՄՆ-ն ստորագրումից շաբաթներ անց վերսկսել է հարվածները, իրական բանակցություններ այդպես էլ չեն սկսվել, ինչի պատճառով ժամկետի հարցն ամբողջությամբ կորցրել է իր իմաստը։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, թե կողմերը հնարավոր է՝ համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դեռևս հերքում է նման պայմանավորվածությունը։

Leave a Comment