Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,-գրել է նախարարը: