Ըմբշամարտի ԱԱ․ Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակչում են – armeniatoday.am

Ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ըմբիշներ
Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել են մրցակիցներին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

67 կգ քաշային Մխիթարյանն ու 97 կգ քաշային Տեր-Մաթևոսյանն առաջնության կիսաեզրափակչում են։ Այսօր երեկոյան նրանք կգոտեմարտեն եզրափակիչ դուրս գալու համար։

Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 16-23-ը։ Օգոստոսի 16-ին առաջնության եզրափակիչ էին դուրս եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը։

Leave a Comment