Յուրիկ Մխիթարյանը կիսաեզրափակչում է․ Մ20 ԱԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը 58 վայրկյանում 10-0 հաշվով հաղթեց ռումինացի Իոսիֆ Զլոտարին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ նախորդ գոտեմարտում Յուրիկը հաղթել էր ադրբեջանցի Ալիևին։

Կիսաեզրափակչում Մխիթարյանը կմրցի բելառուս մարզիկի հետ։

Leave a Comment