17 Օգոստոսի 2026, 16:04
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) 50 վայրկյանում 10։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչին և դուրս եկել Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի U20 առաջնության կիսաեզրափակիչ։
Մինչ այդ նա քառորդ եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Մուրադ Ալիևին։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ)։ Նա քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Մաքսիմ Ուկրաինցևի նկատմամբ։
