Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է կարիերան ավարտելուն։
«Սա, հավանաբար, իմ վերջին տարին կլինի ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», – ասել է Ռոնալդուն Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ արդեն գիտի, թե ինչ է անելու։
«Հասկանում եմ, որ կլինի որոշակի դատարկություն, որը պետք է լրացվի։ Ես ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել, ավելի շատ հանգստանալ, պարզապես վայելել այն ամենը, ինչին հասել եմ վերջին 25 տարիների ընթացքում», – ասել է լեգենդար ֆուտբոլիստը։