Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Լիլիթ Մակունցը ողջունել է Առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

Հանդիպմանը քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment