16 Օգոստոսի 2026, 22:15
Միլանի «Ինտերի» TikTok-յան պաշտոնական էջում ուշագրավ տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացված են իտալական ակումբի նախկին պաշտպան Աշրաֆ Հակիամիի մասնակցությամբ դրվագներ: Հոլովակն ուղեկցվում է հայկական էստրադային երգիչ Արամ Ասատրյանի հայտնի կատարումներից մեկով:
Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել համացանցում՝ արժանանալով հատկապես հայ օգտատերերի ուշադրությանը: